Վիրաբուժություն
Միֆեր լապարոսկոպիայի մասին. oncology.am
Ներկայում ուռուցքային հիվանդությունների վիրահատական բուժման մեջ լապարասկոպիայի առաջատար լինելը անհերքելի փաստ է: Նվազագույն ինվազիվ վիրահատությունների առավելություններն անվիճելի են: Չէ՞ որ միջամտության ամբողջ ծավալը, որն ուռուցքաբանության մեջ կարող է շատ մեծ լինել, իրականացվում է արյան քիչ կորստով՝ նվազագույնի հասցնելով վիրահատական վնասումը: «Բաց» վիրահատությունների ժամանակ հիվանդը տուժում է հենց մուտքի վնասումից, որի հետ կապված են ցավերը, երկարատև հոսպիտալացումը և հետվիրահատական բարդությունները:
Սակայն, չնայած ակնհայտ առավելություններին, լապարոսկոպիկ վիրաբուժությանը վերագրվում են չափազանց վնասակար, նույնիսկ վտանգավոր միֆեր։ Ցավոք, այդպիսի մոլորություններ հանդիպում են նաև բժիշկների մոտ, ովքեր չեն տիրապետում ժամանակակից եղանակներին և հիվանդին համոզում են «բաց» վիրահատություն իրականացնել։
Ստորև ներկայացնում ենք տարածված միֆերը, որպեսզի վերջնականապես ազատվենք չհիմնավորված վախերից։
Միֆ 1. Վիրաբույժները ոչինչ չեն տեսնում լապարոսկոպիայի ժամանակ, փորձում են օրգանները դիտել մթության մեջ։
Նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ մասնագետը մոնիտորի էկրանին վիրահատական շրջանն ավելի լավ է տեսնում (ժամանակակից տեսախցիկները տալիս են 20 անգամ մեծացնելու հնարավորություն), քան դասական վիրահատության ժամանակ, երբ բժիշկը հենվում է միայն սեփական տեսողության վրա։
Միֆ 2. Վիրաբույժները կարող են ինչ-որ բան բաց թողնել, չնկատեն և չհեռացնեն։
Էկրանին հստակ երևում են օրգանների մեծացված պատկերները և վիրահատություններն իրականացվում են գրեթե միկրովիրաբուժական մակարդակով՝լապարոսկոպիայի հատուկ գործիքների օգնությամբ։ Այդպիսի պայմաններում անհնար է «ինչ-որ բան բաց թողնել»։ Ամեն դեպքում, վիրահատության որակը պայմանավորված է վիրաբույժի որակավորմամբ, վարպետությամբ և փորձով։
Միֆ 3. Վիրաբույժները ոչինչ չեն զգում, քանի որ վիրահատում են սարքի օգնությամբ։
Ոչ միայն միֆ է, այլ մանիպուլյացիա, հասկացությունների փոխարինում։ Լապարвսկոպիայի ժամանակ, պարզապես, կիրառվում են հատուկ գործիքներ, որոնք «երկարացնում» են վիրաբույժի ձեռքերը։
Միֆ 4. Լապարոսկոպիկ վիրահատությունից հետո սպիները շատ տեսանելի կլինեն, կարող է սպի մնալ, իսկ այդ դեպքերում կոսմետիկ կարը…
Այդպիսի «փաստարկ» լսելով՝ պետք է միայն ժպտալ։ Լապարոսկոպիկ գործիքների անցկացման համար բացվող ոչ մեծ անցքերից հետո գրեթե որևէ սպի չի մնում։ «Բաց» եղանակով իրականացվող վիրահատության ոչ մի կար այնպիսի կոսմետիկ արդյունք չի կարող տալ, ինչպես նվազագույն ինվազիվ միջամտության ժամանակ։
Միֆ 5. Գեր մարդկանց մոտ լապարոսկոպիկ վիրահատությունը կարող է խնդիրներ առաջացնել։
Ճարպակալումը լապարոսկոպիկ վիրահատության հակացուցում չէ։ Ավելին, հենց լապարոսկոպիկ եղանակով են իրականացվում ծանր աստիճանի ճարպակալման վիրահատական բուժումը: Լապարոսկոպիան գեր մարդկանց համար ունի մի շարք առավելություններ. բարդությունների քանակը (թոքաբորբեր, վերքերի թարախակալում, ճողվածքներ ) զգալիորեն քիչ է, քան ավանդական եղանակով վիրահատվող հիվանդների մոտ:
Միֆ 6. Չի կարելի լապարոսկոպիկ վիրահատություններ իրականացնել ուղեկցող ծանր հիվանդությունների ժամանակ:
Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վիրահատության տեխնոլոգիայի ընտրության հարցը լուծում է վիրաբույժը` անեսթեզիոլոգի հետ համատեղ: Հնարավոր է պահանջվի հատուկ նախավիրահատական նախապատրաստում:
Այսպիսով, լապարոսկոպիկ վիրահատությունների մասին առասպելները ոչ մի ընդհանրություն չունեն իրականության հետ: Եթե Ձեզ վիրահատական բուժում է սպասվում, Դուք պետք է գրագետ լինեք և տիրապետեք համապատասխան տեղեկատվությանն ու ընդունեք գիտակցված որոշում:
Կարդացեք նաև
Ապենդիցիտը հաստ աղու որդանման ելունի՝ կույր աղու, բորբոքումն է:
Կույր աղին տեղակայված է որովայնի խոռոչի ստորին աջ մասում...
Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ...
Ընդհանուր անզգայացումը՝ նարկոզը, անեսթեզիոլոգի կողմից ցավազրկող դեղերով արհեստականորեն առաջացրած և վերադարձելի գիտակցության բացակայությունն է, երբ առաջանում է ցավազրկում, ինչը հնարավորություն է...
Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...
Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքների տեսակները։
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքները կարելի է բաժանել երկու խմբի...
Ինչպե՞ս կբնորոշեք վերտեբրոպլաստիկան
Վերտեբրոպլաստիկան տարբեր ախտաբանական գործընթացների հետևանքով փոփոխված ողի...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Կերակրափողի ինքնաբուխ պատռվածքը եզակի հանդիպող հիվանդություն է, որը կլինիկորեն դրսևորվում է Մակլերի տրիադայով...
Որքա՞ն հաճախ է հանդիպում գլխուղեղի անոթների անևրիզման։
Գլխուղեղի անոթների անևրիզման գլխուղեղի անոթային հիվանդություն է: Ըստ վերջին տարիների...
Կրծքային վիրաբուժության մեջ ի՞նչ տեղ գրավում վնասվածքները:
Կրծքային վիրաբուժության հիմնական ախտաբանություններից են կրծքավանդակի վնասվածքները...
Շաքարային դիաբետի ժամանակ որքա՞ն հաճախ է հանդիպում դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը:
Շաքարային դիաբետն լուրջ սոցիալ-բժշկական խնդիր է: ԱՀԿ տվյալների համաձայն, 2025 թ. շաքարախտով...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն